Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

3-ամյա Արտյոմիկի կյանքը հնարավոր է փրկել (տեսանյութ)

3-ամյա Արտյոմիկի կյանքը հնարավոր է փրկել (տեսանյութ)

«Մեզ համար ցանկացած գումար, աղոթք շատ կարեւոր է». 3-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի մայրիկի՝ Անահիտ Հովհաննիսյանի խոսքերն են: Դեռ մեկ տարի առաջ փոքրիկի կյանքը սրտի վիրահատությունից  հետո հրաշքով փրկվեց (երեխան սրտի արատ ուներ):

 

Սակայն վերջերս, պարզվել է, որ երեխայի  սրտի հետին պատին անցքեր կան, և փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ  է երեխային շտապ վիրահատության ենթարկել:

 

«Հայաստանում այդ վիրահատությունը հնարավոր չէ անել երկու պատճառով. նախ սարքավորում չկա, հետո մասնագետ չկա, որ նման իրավիճակում անցքերը փակի»,- ասում է  երեխայի մայրը՝ նշելով, որ այստեղի բժիշկները խորհուրդ են տվել երեխային տեղափոխել Մոսկվա, որտեղ հնարավոր է՝ կարողանան փակել երեխայի սրտի հետին պատին գոյացած անցքերը: 

 

Մեկ անցքը փակելու գինը 10 000 դոլար է, եւ նույնիսկ մեկ անցք փակելը կարող է բարելավել երեխայի առողջական վիճակը:

 

Հովհաննիսյանների  ընտանիքը չունի այդքան գումար երեխայի կյանքը փրկելու համար: Երեխայի հայրը՝ Էդիկ Հովհաննիսյանը, պատմում է, որ դիմել են  մի շարք բարեգործական կազմակերպությունների, անհատների, որպեսզի օգնեն իրենց, բացել են բանկային հաշիվ, օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել: Հույս ունեն, որ իրենց կօգնեն առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, «Նվիրիր կյանք» հիմնադրամը:

 

«Ցանկանում եմ, որ այս մեր փոքրիկ երկրում ոչ մի բալիկ չունենա ոչ մի առողջական խնդիր»,- ասում է Էդիկ Հովհաննիսյանը:

 

Հովհաննիսյանների ընտանիքը չի մոռանում ամեն առիթով շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր դեռ մեկ տարի առաջ օգնել են իրենց,  միեւնույն ժամանակ հավատում,  որ այժմ էլ կգտնվեն կամեցողներ եւ կօգնեն, 3-ամյա իրենց փոքրիկի կյանքը նորից կփրկեն:

Պետք է նշել նաեւ, որ բարի մարդկանց շնորհիվ երեխայի վիրահատության համար արդեն 5000 դոլար հավաքվել է:

 

 Մանրամասները՝ տեսանյութում.

https://www.youtube.com/watch?v=jzAkro_18Ng&feature=youtu.be

 

3-ամյա Արտյոմիկին Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին.

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»

15700 15799760200 AMD

15700 15799760201 USD

15700 15799760246 EURO

15700 15799760158 RUB, 

Ստացող` Էդիկ Հովհաննիսյան 

 

ArCa – 6770450000058620

 

Հեղինակ. «Ես քեզ, դու՝ ուրիշին» նախաձեռնություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ